ՀՀ ԱԽ քարտուղարը Բեռլինում  քննարկել է ՀՀ-Գերմանիա և ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

2

Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ։  Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերին։

--00—ՀԶ