Բաքվում գտնվող հայ գերիներից մեկը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, մյուսը`18

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

բաքու

Բաքվի դատարանը դատավճիռ է կայացրել է ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ։

Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Ռաֆայելյանը՝ 18։

Նրանք 9 տարի անցկացնելու են բանտում, մնացած ժամանակահատվածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Այս մասին գրել է Sputnik Արմենիա-ն։

Ըստ մեղադրանքի ՀՀ քաղաքացիները 2021 թվականի մայիսին իբր ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը և ականապատել Քարվաճառի շրջանի տարածքով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիները։

--00--ՄՀ