Մակրոնը Շոլցի, Ջոնսոնի և Զելենսկիի հետ քննարկել է իրադրությունն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

 

տռռեգտեռգ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից:

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկման հիմնական թեման եղել են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունները:

Մասնավորապես, Մակրոնն անդրադարձել է Զապորոժյեի ատոմային էլեկտրակայանի տարածքում իրականացված գործողություններին ու իր զրուցակիցներին տեղեկացրել այս հարցով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: Զրուցակիցները «ողջունել են նախագահի առաջարկը՝ հստակ քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի առաջարկները կյանքի կոչելու ուղղությամբ՝ ապահովելու Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգությունը»:

Շոլցի հետ Մակրոնը քննարկել է նաև մարտի 10-11-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հարցը: Մակրոնը մտադիր է այդ հանդիպման շրջանակում քննարկել հարցերը, որոնք կապված են Ուկրաինայում իրադարձությունների հետևանքներին եվրոպական երկրների ադապտացվելու հետ:

--00--ՍԳ