Արցախի նախագահն օրենքներ է ստորագրել. Լեռնիկ Հովհաննիսյանին ԿԳՄՍ փոխնախարար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Արայիկ Հարությունյան

Արցախի  Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է  ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ու «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:

Դրանից բացի, Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ:

--00—ՄՀ