Հայաստանը պիտի պատրաստ լինի ԱԻՆ օդանավերով երեխաներին և կանանց տարհանելուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նաիրա

ԲՀԿ-ական նախկին նախարար Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և կից տեսանյութ հրապարակել Ուկրաինայից․

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց այսօրվանից Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Ուկրաինական բազմաթիվ քաղաքների մերձակայքում գտնվող ռազմական ենթակառուցվածքները լայնածավալ հրթիռային ռմբակոծության տակ են։

Միացյալ արևմուտքը սկսել է Ռուսաստանի հանդեպ աննախադեպ սանկցիաների շարք։

Հրատապ է Ուկրաինայի հայ համայնքի անվտանգության խնդիրը։

Քիչ առաջ խոսել եմ համայնքի ներկայացուցիչների հետ եւ այս պահին դեռ իրենք տարհանման անհրաժեշտություն չեն տեսնում։

Սակայն էսկալացիան անասելի է եւ Հայաստանը պատրաստ պիտի լինի անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերով երեխաներին եւ կանանց տարհանելուն»։

--00—ԼՄ