Ադրբեջանը փորձում է ՀՀ-ի նյարդերը․ ցույց ենք տվել, որ տարբերակներից մեկն ուժի դիմելն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի ջոկատին ձերբակալել կամ կրակելը ծայրահեղ քայլ է։ Այն բերելու է նոր էսկալացիայի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Ըստ պատգամավորի՝ փաստ է, որ պետական սահմանի խախտում է տեղի ունեցել։ Ադրբեջանը սկսել է կարմիր գծեր անցնել։

«Հայկական կողմը ցույց է տվել, որ տարբերակներից մեկն ուժի դիմելն է։ Առայժմ, սակայն, գնացել ենք բանակցությունների։ Եթե այս ամենի արդյունքում տեղի չունենա նրանց վերադարձը ելման դիրքեր, ցանկացած զարգացում հնարավոր է, այդ թվում՝ ուժի կիրառում։ Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է կանխել, դրանք կարող են հանգեցնել լուրջ էսկալացիայի, որը կարող է բերել նորանոր զոհերի»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։