Գազի գինը Եվրոպայում գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 900 դոլարը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News      

գազ
    

Սակարկությունների սկզբում գազը եվրոպական շուկայում թանկանում Է տասը տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են լոնդոնյան ICE սակարանի տվյալները: Բացմանն ապառնագրերը վաճառվել են 934,7 դոլարի մակարդակով. դա 10,2 տոկոսով բարձր Է նախորդ օրվա հաշվարկային գնից (847,9 դոլար):

Գնային նվազագույնն առայժմ կազմել Է 923 դոլար: Գազի ապառնագրերի գինն սկսել Է զգալիորեն աճել անցյալ ամռանը. օգոստոսի վերջի դրությամբ դրանց արժեքը մեկ խորանարդ մետրի դիմաց 250-300 դոլարից բարձրացել Է մինչեւ 600 դոլար՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, հոկտեմբերին առաջին անգամ անցել Է հազարը, իսկ դեկտեմբերի 21-ին հասել Է պատմական առավելագույնի՝ 2190 դոլարի:

Այնուհետեւ հետեւել Է որոշակի ետգլորք, բայց գները մնում են կայուն բարձր, ինչը չի դիտվել Եվրոպայում գազի հաբերի գործառման ողջ պատմության ընթացքում: Փորձագետները դա կապում են մի քանի գործոնների հետ՝ եվրոպական ստորգետնյա պահեստարանների լցվածության ցածր մակարդակի, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակման եւ Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկի հետ: Եվրոպական երկրների իշխանությունները քանիցս մեղադրել են Ռուսաստանին Էներգետիկական ճգնաժամ հրահրելու մեջ:

Վլադիմիր Պուտինն այդ հայտարարությունները համարել Է անհեթեթություն: Նա հիշեցրել Է, որ Բրյուսելին առաջարկել Է դադարեցնել հումքի մատակարարման երկարաժամկետ պարտավորագրերը, բայց Եվրահանձնաժողովը պնդել Է շուկայական գնագոյացման վրա, ինչը եւ արդյունքում հանգեցրել Է խնդիրների։

--00—ՄՀ