Գազի գինը Եվրոպայում հունիսից ի վեր առաջին անգամ 1000 խորանարդ մետրի դիմաց նվազել է մինչև 1200 դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ռուսական գազ

Գազի գինը Եվրոպայում այսօրվա սակարկությունների ընթացքում հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել Է գրեթե մինչեւ 1200 դոլար: Այդ մասին վկայում են լոնդոնյան ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

TTF հաբի նոյեմբերյան ֆյուչերսի արժեքը Նիդեռլանդներում նվազել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1202 դոլար: Գազի արժեքի ընդհանուր նվազումն օրվա սկզբից կազմում է 7 տոկոսից ավելի:

Գների նվազումը տեղի Է ունենում ԵՄ-ում գազի պաշարների՝ առավելագույնին մոտենալու, տարածաշրջանում հաստատված համեմատաբար տաք եղանակի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԱՀ