ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

ԱՄՆ դեսպանատուն

Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Սկզբնապես այս տոնը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի և ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պատվին էր, որոնք երկուսն էլ ծնվել էին փետրվարին՝ համապատասխանաբար 1732թ․ փետրվարի 12-ին և 1806թ․ փետրվարի 22-ին։

Այժմ այս տոնը ԱՄՆ ներկա ու անցյալ բոլոր նախագահների օրն է և նշվում է ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրը։ Տոնի կապակցությամբ երկուշաբթի օրը դեսպանատունը փակ կլինի»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ՄՀ