Բայդենը նախագահ դառնալու դեպքում չի փակի ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News        

Բայդեն

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում չի չեղարկի երկրի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի` Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը: Այս մասին  գրել է РИА Новости-ն։

«Դա պետք է չլինի այն համատեքստում, որում եղել է: Դա պետք է կայանա ավելի խոշոր համաձայնագրի համատեքստում, որպեսզի մեզ օգնի այդ գործընթացում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ կարևոր զիջումների հասնել: Բայց հիմա, երբ դա արդեն արվել է, ես դեսպանատունը հետ չէի տեղափոխի Թել Ավիվ»,-ասել է Բայդենը:

Նա հավելել  է, որ եթե նախագահ, դառնա, ապա Արևելյան Երուսաղեմում կբացի ամերիկյան հյուպատոսություն, որպեսզի իսրայելա-պաղեստինյան համակարտությունը երկու պետությունների սկզբունքի հիմքով կարգավորելու հեռանկարը պահպանվի: