Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են տարել Ասկերանի շրջանի գյուղեր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 15,  24 News

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել են մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններ և դրանց  բաշխումը բռնագաղթած ու բազմազավակ ընտանիքներին։  

«Փետրվարի 15-ին ռուսական խաղաղապահ զորակազմը բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ միասին Ստեփանակերտ քաղաքում կազմակերպել է նպատակային մարդասիրական ակցիա Ասկերանի շրջանի բռնագաղթած ընտանիքի համար։ Հատկացվել են վերմակներ, հագուստ և կոշիկներ»,- ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը։

Այս տարվա սկզբից ավելի քան 55 ընտանիք թիրախային մարդասիրական օգնություն է ստացել ռուս խաղաղապահներից։ Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատակիցներն անհատական մոտեցում ունեն թիրախային օգնություն ցուցաբերելու հարցում։ Բնակիչներին տրվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ։

--00—ՄՀ