Ասկերանի հաստատված օջախներում ախտահանում է իրականացվել, կոնտակտավորները նմուշառվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

ասկերան

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և մասնագետների վերահսկողությամբ ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը:

--00—ԼՄ