Թեհրանի Մեծ շուկայում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24 News

հրդեհ

Թեհրանի Մեծ շուկայում փետրվարի 12-ին խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։

Հրդեհի հետևանքով տուժել են մի քանի խանութներ ու կրպակներ, որոնց հստակ թիվն այս պահին չի հստակեցվում: Չկան տվյալներ նաև հրդեհի հետևանքով տուժած անձանց վերաբերյալ: Փրկարար ծառայությունները կարողացել են տեղայնացնել հրդեհը:

Դեպքի վայրում աշխատում է առնվազն վեց հրդեհ բրիգադ:

--00—ՄՀ