Փետրվարի 4-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24 News

պն

Փետրվարի 4-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։

--00—ՄՀ