Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 26320 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

տռռեգտեռգ

Վրաստանում փետրվարի 2-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 320 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 226 հազար 444 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 9555 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր մահերի թիվը 15 060 է: 

--00--ՍԳ