Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր համաշխարհային ուժերին, Նիկոլի հիմարությունները ժողովրդի կամքը չեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր համաշխարհային ուժերին, Նիկոլի հիմարությունները հայ ժողովրդի կամքը չեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանը մեսիջ էր հղում միջազգային հանրությանը, քանի որ հստակ պետք է հասկացնել, որ այն, ինչ ասում է Փաշինյանն Արցախի մասին, հայ ժողովրդի ավարտուն տեսակետը չէ։

Խոսելով փաստաթղթերի մասին՝ Աշոտյանը նշեց, թե Սերժ Սարգսյանը պետական գործիչ է և չի կարող փաստաթղթերը հրապարակել՝ վտանգելով Հայաստանի կապերը գործընկերների հետ։ Ընդհակառակը, Աշոտյանը հորդորեց, որ փաստաթղթեփրը հրապարակի Փաշինյանը, չէ՞ որ նա արդեն իսկ այդպիսի փորձ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։