Սերժ Սարգսյանի հեռանալը շատ մեծ ինտրիգի հետևանք էր․ Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Սերժ Սարգսյանը մտածում էր, որ ղարաբաղյան հարցը իրենից ավելի լավ չեն լուծելու։ Նրա հեռանալը շատ մեծ ինտրիգի հետևանք էր։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։

Նրա վստահեցմամբ՝ իրենք գնում էին դեպի Արցախի անկասելի անկախացումը, որը պետք է փոխզիջմամբ լիներ։ «Եթե այդ փոխզիջումն Ադրբեջանի համար անընդունելի էր, ապա կաշխատեր միջազգային ճնշման մեխանիզմը, որի տակ կա՛մ մենք շատ քիչ բան կզիջեինք, կա՛մ ոչ մի բան չէինք զիջի։ Դավաճանը եկավ և այն փլուզեց»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ