Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

Թուրքական իշխանամերձ «Haber Global» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Անկարա է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այս մասին գրում է armenhaber-ը։

Հասանովը նախ այցելել է Աթաթուրքի դամբարան, այնուհետև հանդիպել Աքարի հետ: Ըստ կայքի տեղեկության՝ ակնկալվում է, որ նախարարները երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին զուգահեռ կքննարկեն նաև տարածաշրջանային խնդիրներ:

Այս համատեքստում նաև նշվում է, որ շարունակվում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ Աքարը Մոսկվայում ընդունված որոշումների  մասին տեղեկություններ կներկայացնի ադրբեջանցի գործընկերոջը:

--00--ՍԳ