Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է ԼՂ և ծանոթացել է ՀՕՊ ստորաբաժանման աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

տարածաշրջան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներից մեկը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ծանոթանալով անձնակազմի համար ստեղծված պայմաններին՝  Զաքիր Հասանովը ուսումնասիրել է տեղանքում մարտական հերթապահություն իրականացնող բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն կայանները, հրթիռային կայանները և այլ մարտական միջոցները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել օդային տարածքի մարտունակության, մարտական հերթապահության վարման ուղղությամբ:

--0--ԿԿ