Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

34449_18_hasanov_M

Այսօր՝ մայիսի 26-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Վրաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Հասանովը կմասնակցի Վրաստանի Անկախության օրվան նվիրված զորահանդեսին՝ որպես պատվավոր հյուր։

Միջոցառմանը կմասնակցի նաև զինվորական նվագախումբն Ադրբեջանից։

--00—ՅՄ