Եղվարդ քաղաքում ավտոմեքենա է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 30,  24 News

տռռեգտեռգ

Հունվարի 30-ին, ժամը 09:23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ «Եղվարդ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:31-ին, մարվել՝ 09:52-ին: Այրվել է «Volkswagen Golf» (վարորդ` Ա. Պ.) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

--00--ՍԳ