Ծանրամարտի ընտրանին առաջին հավաքն անցկացնում է Աբովյանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ղզցղզց

Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսել է տարվա առաջին ուսումնամարզական հավաքը, թիմը մարզվում է Աբովյանում:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, հավաքին մասնակցում է 11 ծանրորդ: Նրանք պատրաստվում են տարվա առաջին միջազգային մրցաշարին՝ Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է ապրիլին Սոֆիայում:

Իսկ մինչ այդ ծանրորդներն իրենց ուժերը կփորձեն Հայաստանի առաջնությունում, այն նշանակված է փետրվարի 1-6-ը:

Կանանց թիմը առաջին հավաքն անցկացնելու է փետրվարին:

--00--ՍԳ