Կարեն Մարգարյանը՝ ծանրամարտի Մ20 Եվրոպայի հաղթող, Սուրեն Գրիգորյանը՝ արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

ю

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է 2 մեդալ՝ ոսկե և արծաթե։

Կարեն Մարգարյանը (81 կգ) երկամարտի 330 կգ (153 կգ պոկում, 177 կգ հրում վարժությունում) արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Սուրեն Գրիգորյանը (81 կգ)՝ արծաթե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 328 կգ արդյունք (145 կգ պոկում, 186 կգ հրում վարժությունում):

--00--ԱՀ