Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սուրեն Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Սպորտ

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտեցին Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի տղաները: Հայաստանը ներկայացնում էին Կարեն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը: Առաջին վարժության արդյունքներով Կարենն ու Սուրենը նվաճել էին համապատասխանաբար փոքր ոսկե և արծաթե մեդալներ: Հաջող հանդես եկան տղաները նաև հրում վարժությունում:

Ի վերջո, երկամարտի 330կգ(153+177) արդյունքով Կարեն Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ 328կգ(148+180) արդյունքով դարձավ փոխչեմպիոն:

Սուրեն Գրիգորյանը նաև փոքր արծաթ նվաճեց հրում վարժությունում:

--0--ԿԿ