23 հատ սիգ վաճառելու համար 32-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 11,  24 News

սիգ

Հունվարի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու կասկածանքով, Անդրանիկի փողոցից բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու, որը փողոցում վաճառելիս է եղել վաճառքն արգելված սիգ տեսակի 23 ձուկ:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Կատարվում է քննություն։

--00—ՄՀ