Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Միշուստինի ուղերձը Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Միշուստին Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Անցնող տարվա ընթացքում, բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար կապերը:

Վստահ եմ, որ 2022 թվականին կառավարությունների կողմից համատեղ ջանքերը կապահովեն գործնական փոխգործակցության հետագա առաջընթացը: Շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նոր հեռանկարային նախագծերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացման համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:

Հարգելի Նիկոլ Վովայի, 

Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - նշված է ՌԴ վարչապետի ուղերձում:

--00--ԱԹ