Կազանում կայացել է Փաշինյան-Միշուստին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

Փաշինյան Միշուստին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է.

«Կազանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ»:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

--00--ԱԹ