ՄԻՊ-ը Գյումրիի բազմազավակ ընտանիքների մանուկների համար ամանորյա միջոցառում է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Գյումրիում բազմազավակ ընտանիքների մի խումբ երեխաների համար այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմակերպել էր ամանորյա միջոցառում «Շիրակ կենտրոն»-ում, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Գյումրիի երեխաների համար Ձմեռ պապը վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ էր բերել։

Միջոցառման ժամանակ երեխաները արտասանել ու երգել են, պատմել իրենց երազանքների մասին։

Երևանի Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները երեխաների համար ժեստերի լեզվով թատերական երկու ներկայացմամբ են հանդես եկել, իսկ հետո համատեղ սովորել են ժեստերի լեզվով «Իմ փոքրիկ նավակ» երգը ու երգել այն բոլորով միասին:

Ձմեռ պապիկը երեխաներին բաժանել է նվերներ:

Շնորհակալություն ենք հայտնում Յունիսեֆ-ի ու Վորլդ Վիժն Հայաստան-ի մեր գործընկերներին նվերների հարցում ցուցաբերած աջակցության համար։

--00--ԱՀ