ՄԻՊ-ը Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվողների ընտանիքների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

ՄԻՊ

Այսօր վաղ առավոտյան Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ:Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը:

--00—ՄՀ