Պատգամավորները պետք է ազատ արձակվեն ՍԴ որոշման ուժով. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

սդ

ԱԺ պատգամավորները պետք է ազատ արձակվեն ՍԴ որոշման ուժով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Դատավարական կոնկրետ փուլում կքննարկվեն կոնկրետ գործերով նրանց նկատմամբ խափանման միջոցի կիրառման հիմքերը»,-նշեցին դատախազությունից:

Նախօրեին ՍԴ-ն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

--00—ԼՄ