Ստացվում է՝ Գյուլումյանն ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսներին ՀՀ-ում իշխանափոխություն կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

արման

ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված:

«Սահմանադրական դատարանի նախկին անդամ տիկին Ալվինա Գյուլումյանն ասում է, որ երբ Հայաստանում նորից իշխանություն փոխվի, իրեն կվերականգնեն աշխատանքի։

Հիշեցնեմ, որ տիկին Գյուլումյանի 65 տարին լրանալու է մոտ 6 ամսից՝ 2021 թվականի հունվարի 20֊ին և հետևաբար նույնիսկ Սահմանադրության նախկին կարգավորումներով նրա պաշտոնավարումը դադարելու էր այդ օրը։

Ստացվում է, որ տիկին Գյուլումյանը ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու։ Ես խնդրում եմ մեր համապատասխան քաղաքական ուժերին մեր ՍԴ նախկին անդամներին նման պատրանքների մեջ չգցել»,-գրել է պատգամավորը և հավելել #սիրուն_չի հեշթեգը:

--00—ԼՄ