Եթե ՔՊ-ն համաձայն չէ Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասով կարծիքի մասին։

«Ես չեմ կարծում թե Ալեն Սիմոնյանը գերիների մասին իր դիրքորոշումը (այն որ գերիները իր համար էլ չկան) հայտնել է ԲՄՎ-ի մասին խոսակցությունները չեզոքացնելու համար։ Ինձ չի թվում, թե պետության կարևոր դեմքերից մեկը՝ Ազգային Ժողովի նախագահը, չի հասկանում, որ մի անբարոյական վարքը մեկ այլ անբարոյական վարքով հնարավոր է չեզոքացնել։

Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի համար մեկ խնդիրը այն է, որ մարդը շարունակում է լինել արժեզրկված։ Մարդուն որպես բարձրագույն արժեք գնահատող հանրությունը ԱԺ նախագահի պաշտոնում չէր կարող նման արժեհամակարգի կրող պաշտոնատար անձ ունենալ։

Եթե ՔՊ-ն համաձայն չէ Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա։ Եթե Ալենը հրաժարական չտվեց, ուրեմն բոլոր բարոյական մարդիկ պիտի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամությունից հրաժարվեն։

Ես լավատես չեմ, բայց մի չնչին հույս ունեմ, որ Ալենը պարզապես ստիպված կլինի ԱԺ նախագահի պաշտոնը զիջել հանուն վաղվա նոր, արժեքային Հայաստանի»:

Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը քաղաքացու հետ զրույցում ասել է, թե կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ, ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել։ թե գերիներն իր համար «արդեն չկան»։

--00—ԼՄ