Ռազմագերիների ու պատանդների հարցը, որը շատ կարևոր է, մինչ օրս չի լուծվել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News  

Ադրբեջանը խախտել է Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Այս մասին  ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասել է, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը դեռևս լուծված չէ․

«Ըստ հայտարարության՝ բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող անձինք պետք  վերադարձվեն, բայց, ցավոք, մենք դեռ ունենք Ադրբեջանում պահվողներ»:

 Փաշինյանը նաև կարևորել է Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ ՀՀ-ի և ՌԴ-ի տեսակետները։

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս