Փաշինյանն արտաքին գործերի փոխնախարար է նշանակել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24 News

ԱԳՆ

Վարչապետի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման տեքստում:

--00—ՄՀ