Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում նոր նշանակում է արել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Համլետ Նազարյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եվ դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի

27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Համլետ Նազարյանի դիմումը՝

1. Համլետ Գարիկի Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-11-Ղ3-2)։

2. Համլետ Գարիկի Նազարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Անուշ Չիթչյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության թեժ գծի հեռախոսազանգերի սպասարկման բաժնի պետ.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Անուշ Չիթչյանի դիմումը՝

1. Անուշ Վահրամի Չիթչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության թեժ գծի հեռախոսազանգերի սպասարկման բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը՝

06-11-Ղ3-3)։

2. Անուշ Վահրամի Չիթչյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:

--00—ՄՀ