Սաակաշվիլին համաձայնել է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն 20-րդ օրն է հացադուլ է հայտարարել, ասել է՝ պատրաստ է բուժօգնություն ստանալ՝  առողջ բանականությունը պահպանելու համար։ Գրել է ՌԻԱ Նովոստի-ն։

Երեքշաբթի Սաակաշվիլին այցելել է առողջապահության նախարարության որոշմամբ ստեղծված բժիշկների կոնսոլիումը: Ավելի ուշ կոնսոլիումը հանդիպել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ առաջարկել կանխարգելիչ նպատակներով քաղաքական գործչին հոսպիտալացնել։

 «Ես դեռ գտնվում եմ բանտում, ոչ մի կերպ սնունդ չեմ ստանում և նույնիսկ պատրաստ եմ մահանալ: Միևնույն ժամանակ, ես ուզում եմ պահպանել առողջ բանականությունս և աշխատունակությունս: Հետևաբար, ես համաձայն եմ բժշկական միջամտությանը, որը կօգնի ինձ արթուն մնալ, և նույնիսկ գոնե շատ սահմանափակ, բայց միևնույն ժամանակ մասնակցել ընթացիկ իրադարձություններին, որպեսզի կարողանամ օգնել Վրաստանին այնքան ժամանակ, որքան կարող եմ », - Սաակաշվիլիի հղած ուղերձը կարդացել է նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին:

  --00—ՄՀ