Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

Վանո

Հայաստանի պետական գործիչ` Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից․ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախարար, Երևանի նախկին քաղաքապետ․ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Վանո Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը։ «Բայց այս պահին որոշակի բան չեմ կարող ասել, ոչ մի բան հստակ չէ։ Հետո կիմանաք»,- ասաց գրողի կինը՝ որևէ այլ  մանրամասներ չփոխանցելով։ Ներառյալ նաև հարցի վերաբերյալ, թե կիսո՞ւմ է ՀԱԿ-ի և  առաջարկը, որպեսզի Վանո Սիրադեղյանը թաղվի Կոմիտասի անվան պանթեոնում։

Գրող Տիգրան Պասկևիչյանը ևս նման առաջարկ էր արել՝ գրելով․ «Վանոն չկա… Ափսոս…Վանոյի չլինելը, թող ինձ ներեն հարազատները, այս իշխանության քննությունն է։ Վանոն պետք է հուղարկավորվի Կոմիտասի պանթեոնում։ 

Դժվար է պատկերացնել գերեզման Անդրանիկ Մարգարյանի նման անգույն գործչի հետ նույն տարածքում, բայց Վանոն վաստակել է Կոմիտասի, Տերյանի, Սարյանի, Մաթեւոսյանի եւ մյուսների կողքին լինելու իրավունքը։ Տխուր է… Շատ…» :

--00—ՄՀ