Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Վանո

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը դեռ չի ձեւավորվել։ Սիրադեղյանի այրուց՝ Ռուզան Տոնոյանից, հետաքրքրվեցինք` արդյոք այդ հարցը քննարկե՞լ են ընտանիքին այցելության եկած Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ոչ, որովհետեւ այս պահին դա կարեւոր չէ»։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այս պահին դեռ պարզ չէ անգամ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը։

«Իրավական առումով խնդիրներ կան։ Զբաղվում ենք այդ հարցով։ Ոչինչ չեմ կարող ասել ժամկետների մասով»,- ասաց Ռուզան Տոնոյանը։

Ի դեպ, լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիրադեղյանի ծննդավայրը` Կոթի, սակայն Վանո Սիրադեղյանի որդուց` Խաչատուր Սիրադեղյանից տեղեկացանք, որ երեւանյան տուն է այցելել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր