Վանո Սիրադեղյանի աճյունը Վրաստանում է․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24 News  

Thumbnail

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը գտնվում է հարեւան Վրաստանում:

Ավելի վաղ հարցի շուրջ, թե երբ է ՀՀ տեղափոխվելու Սիրադեղյանի աճյունը, մեկնաբանություն էինք ստացել որդուց՝ Խաչատուր Սիրադեղյանից, որը մասնավորապես ասել էր. «Տեղափոխման գորընթացը այս պահին ընթանում է: Բայց թե երբ արդեն հայրիկիս աճյունը վերջնականապես կլինի հայրենի երկրում, ցավոք, հստակ նշել չենք կարող: Բայց այն, որ հայրիկիս աճյունը անպայման բերելու ենք, դա քննարկման ենթակա չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ