Հեղեղումների զոհերի թիվը Հնդկաստանի հարավ-արևմուտքում հասել Է 24 մարդու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հեղեղումներ

Հնդկաստանի Քերալա հարավարևմտյան նահանգում առնվազն 24 մարդ Է զոհվել հեղեղումների եւ հորդառատ անձրևների հետեւանքով, որոնք սկսվել են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին. որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին հաղորդել Է Hindustan Times հրատարակությունը:

«Տխուր Է, որ այդքան շատ մարդ Է զոհվել Քերալայում սկսված տեղատարափների եւ սողանքների հետևանքով: Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին»,- Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 17-ին գրել Է Twitter-ում: Հրատարակությունը նշում Է, որ անբարենպաստ եղանակի զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ շատերը դեռեւս համարվում են անհետ կորածներ: Հաղորդվում Է, որ զոհվածների թվում կա առնվազն հինգ երեխա: Տուժած շրջաններ օգնություն տեղափոխելու համար օգտագործվում են ռազմական ուղղաթիռներ:

Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտը հոկտեմբերի 18-ին նահանգի 11 օկրուգներում հայտարարել Է վտանգավորության «դեղին» մակարդակ: «Դեղինը» չորս մակարդակներից երկրորդն Է և նշանակում Է, որ եղանակը պոտենցիալ վտանգավոր Է: Քերալայի գլխավոր նախարար Փինարայ Վիջայանի խոսքով՝ հարյուրավոր մարդիկ տարհանվել են, ամբողջ նահանգում ավելի քան 100 ճամբար Է ստեղծվել շտապ օգնություն ցուցաբերելու նպատակով: Քանի որ մի քանի ճանապարհներ մասնակիորեն ոչնչացվել են, ափամերձ քաղաքներից մարդկանց տարհանելու համար օգտագործում են ձկնորսական նավեր: 2018 թվականին շուրջ 400 մարդ Է զոհվել Քերալա նահանգի պատմության մեջ ամենաուժեղ հեղեղումներից մեկի հետևանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԱԹ