Ծովի մակարդակի բարձրացման հետևանքով Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում հեղեղումներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Screenshot 2023-03-20 122011

Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքի մի շարք փողոցներում կուտակված ջուրը հեղեղումների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ջրի կուտակումների պատճառը ծովի մակարդակի բարձրացումն է եղել: Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։

Հեղեղումներից տուժել են մի շարք տների ու հասարակական շինությունների առաջին և նկուղային հարկեր: Ջրերի կուտակումները զգալի են հատկապես քաղաքի Չայ թաղամասում, որի փողոցներում դադարեցվել է ավտոմեքենաների երթևեկությունը:

Հիշեցնենք, որ Իսքենդերունը Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժից առավել տուժած քաղաքներից մեկն է:

--00—ՅՄ