Վատ եղանակը հեղեղումներ է առաջացրել Ստեփանծմինդայում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

1117637

Վրաստանում վարարած գետը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի հետ սահմանամերձ Կազբեգի շրջանի Ստեփանծմինդա ավանի և Գերգեթի գյուղի բնակիչների համար. հեղեղվել են ճանապարհները, և ջրով են լցվել տների առաջին հարկերը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Արդեն սկսվել են վատ եղանակի հետևանքների վերացման աշխատանքները, այդ թվում՝ Գերգեթիի քոթեջների հարակից տարածքում։                                                               

Տուժած հատվածներում են եղել տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ բնակչությունն ապահով վիճակում է, նրանց վտանգ չի սպառնում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ