Արցախում 1 շաբաթվա ընթացքում 26 ավտովթար է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

վթար

2021 թվականի հոկտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում նախորդ շաբաթվա համեմատ՝ 6-ով նվազել են իրավախախտումների վերաբերյալ ահազանգերը: Ստացվել է ընդհանուր 46 հաղորդում, որից 33-ը հանցագործությունների վերաբերյալ:

Դրանցից 29-ն արդեն բացահայտվել և ստուգման փուլում է: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպք: Բոլորը բացահայտվել են:

Ոստիկանության ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 4 դեպք: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 2, խարդախության 3 դեպք և ապօրինի ծառահատման 4 դեպք:

Հերթապահ մասում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։ Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 22-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի: Յոթ օրվա ընթացքում Արցախի տարածքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 23 վարորդ:

21 վարորդ եղել է անսթափ վիճակում, 567-ը գերազանցել է սահմանված արագությունը: Համակարգի բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:

--00—ՄՀ

Տեսանյութեր