Ընդդիմությունը չի ուզում, որ պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծվի, ոչ ձեռնտու հարցեր կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«44-օրյա պատերազմի բացահայտումները պետք են և՛ իշխանությանը, և՛ հասարակությանը։ Պետք է հասկանանք՝ ի՞նչ է կատարվել, քանի որ շատ հարցերի պատասխաններ մինչև հիմա չկան: Իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որ օր առաջ պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները սկսվեն: Լիահույս եմ, որ մեր հասարակությանը հուզող հարցերը կստանան իրենց պատասխանները»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Հարցին, թե, իշխանության և ընդդիմության միջև քննիչ հանձնաժողովում որքանո՞վ կառուցողական մթնոլորտ կստեղծվի, քանի որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կարծես թե  նման մթնոլորտ չի ձևավորվում, պատգամավորը նշեց.

«Կարծում եմ, որ մեր ընդդիմությունը չի ուզում քննիչ հանձնաժողով ստեղծվի։ Պետք է հասկանալ՝ ինչի համար, միգուցե շատ հարցերի պատասխաններ ձեռնտու չեն իրենց, միգուցե պարզվի, որ 44-օրյա պատերազմում այսօր իրենց ընդդիմություն համարող գործիչներ որոշակի առնչություն ունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր