Ժամանցի վայրեր մուտքը կարող է պատվաստմամբ կամ թեստավորմամբ դառնալ․ ԱՆ-ն նախագիծ է մշակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

45

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ազատության» եթերում հայտարարել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ՝ առաջարկելով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել: 

«Դիտարկում ենք այլ երկրների փորձը, օրինակ, ժամանցի վայրեր, համերգասրահներ, ռեստորաններ այցելելու համար ևս մտցնել նման պահանջ»,-ասել է Անահիտ Ավանեսյանը և հավելել, որ նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ:

«Հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմներն ինչպես պետք է լինեն, և երկու շաբաթվա ընթացքում արդեն նախնական նախագիծը կունենանք»,-ասել է նախարարը՝ ընդգծելով, որ համերգներ են տեղի ունենում, որոնք վարակի տարածման առումով վտանգավոր են։

--00—ԼՄ