Բախվել են Ford-ն ու ՎԱԶ 21154-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

վթար

Երեկ` հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։30-ի սահմաններում Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Տիգրան Գ-ի վարած Ford մակնիշի և 26-ամյա Սուրեն Հ-ի վարած ՎԱԶ 21154 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Մինչ այդ, վիրավորներից մեկին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվ են գործել նաև բժշկների հերթապահ խումբը։

--00--ԱԹ