31-ամյա վարորդը Nissan March-ով, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

վթար

Երեկ, սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Շողիկ Հ․-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24․5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով Շողիկ Հ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ՝ 7-ամյա Է․ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

--00--ԱԹ