Բախվել են Mercedes-ն ու Лада-ն, վերջինն էլ բախվել է կայանված Лада-ին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

շշ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան Արմավիր ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 37-ամյա Արմինե Հ.-ի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 69-ամյա Սերգո Ս.-ի վարած Лада մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ Հարություն Ե.-ին պատկանող Лада մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վարորդներից Սերգո Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Արմինե Հ.-ն՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ