Աֆղանստանի Փանջշերում «խաղադրույքը» շատ բարձր է. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ոսկանյան

Աֆղանստանի Փանջշերում ծանր մարտեր են ընթանում։ Պակիստանյան ԱԹՍ-ների, զինվորական հրահանգիչների և հատուկ ծառայությունների աջակցությամբ թալիբները դեռևս չեն կարողանում կոտրել փանջշերյան դիմադրությունը, որի մարտիկները, ելնելով Փանջշերի աշխարհագրության առանձնահատկություններից, կիրառում են ուշագրավ մարտավարություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թալիբական մոտ 12 հազարանոց ուժերը մուտք են գործել փանջշերցիների կողմից լքված ձորակների բնակավայրեր, որոնց բնակիչները՝ ներառյալ նաև կանայք ու երեխաները, տեղափոխվել են լեռներ, և ձորակների երկու կողմերի լեռնալանջերից ենթարկվում են փանջշերյան մարտիկների հուժկու հարձակումների՝ տալով մեծ կորուստներ և հայտնվելով շրջափակման մեջ։

«Խաղադրույքը» շատ բարձր է. եթե թալիբները Փանջշերում պարտվեն, ապա կկորցնեն ամբողջ Աֆղանստանը։

Ի դեպ, նույնը կլինի նաև Պակիստանի հետ, որը կստանա թշնամական Աֆղանստան»։

--00—ՄՀ