Թալիբներին չենթարկված վերջին նահանգը՝ Փանջշերը, ևս գրավվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

թալիբ

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդի հայտարարությանը, հայտնում է, որ «Թալիբան» արմատական ​​շարժումն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել հյուսիսային Աֆղանստանի Փանջշեր նահանգը, որը վերջինն էր թալիբներին չենթարկվածներից: 

«Վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը, ամբողջությամբ գրավվեց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նահանգում ապստամբների մի մասը պարտություն է կրել, մյուս մասը՝ փախել:

--00—ԼՄ